Wednesday, April 13, 2011

Real Madrid vs Tottenham

Ռոնալդոն վստահ է, որ պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչում

13 April 2011
Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն չի կասկածում, որ իր թիմը դուրս է գալու ՉԼ-ի կիսաեզրափակիչ:
Այսօր, Արքայական ակումբը, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, պետք է հանդիպի Լոնդոնի Տոտենհեմի հետ, սակայն Ռոնալդոն վստահ է, որ առաջին խաղում, 4-0 հաշվով հաղթանակից հետո, իր թիմը կպահպանի մեծ առավելությունը և դուրս կգա հաջորդ փուլ:
«Տոտենհեմի հետ առաջին խաղում մենք հասանք նշանակալի առավելության, ինչի համար վստահ եմ, որ Լոնդոնում կլուծենք խնդիրը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը Marca-ն:

No comments:

Post a Comment